Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Վտարման ենթակա եղվարդցի 6 ընտանիքները որևէ կոմպրոմիսի չեն գալիս

Վտարման ենթակա եղվարդցի 6 ընտանիքները որևէ կոմպրոմիսի չեն գալիս
27.06.2019 | 23:27

Քաղաքացիները պարզապես ներխուժել են այդ տարածք և շուրջ մեկ տարի ապրում են։ Տարածքը հանրակացարանային շենք չէ, այլ արտադրական տարածք, լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն՝ անդրադառնալով Կառավարությա շենքի առջև երրրորդ օրն անընդմեջ բողոքի ցույց անող Եղվարդի Երևանյան խճուղի 11 հասցեից վտարված բնակիչների խնդրին։


«Այս ընթացքում բազմաթիվ անգամ բանակցել ենք։ Փոխհատուցելու բավականին տարբեր ծրագրեր ենք առաջարկել, այդ թվում՝ համայնքի ղեկավարը պարտավորվել է թիրախային, կետային լուծումներ առաջարկել այդ ընտանիքներին՝ մի մասի համար պետական հաստատությունները պետական բալանսից խնդրելու և համայնքային բալանս բերելու և բնակֆոնդի մեջ ներառելու տեսքով։ Բայց վտարման ենթակա այդ 6 ընտանիքները որևէ կոմպրոմիսի չեն գալիս և պնդում են, որ ուզում են ապրել այդ տարածքում։ Ցավոք, քանի դեռ սոցիալական շինարարություն չունենք, այդպիսի ընտանիքներին բնակարոնվ ապահովվելու որևէ գործիքակազմ չկա», - ասաց մարզպետը։ Նա տեղեկացրեց, որ վերոնշյալ 6 ընտանքներին 6 ամիս ժամանակ է տրվել՝ ազատելու տարածքը, ևս 6 ամիս իր միջնորդությամբ է ավելացվել։ Ընդհուպ, այդ մարդկանց առաջարկել են 2-3 ամսվա վարձավճար տրամադրել, սակայն դրան ևս չեն համաձայնել։


Հարցին՝ ճի՞շտ է, որ վտարման գործընթացի ժամանակ ոստիկանները Եղվարի Երևանյան խճուղի 11 հասցեի բնակիչների նկատմամբ ուժ են կիրառել, ծեծել, Կոտայքի մարզպետը հավաստիացրեց՝ ծեծի դրվագ չի եղել։

Դիտվել է՝ 220

Մեկնաբանություններ

: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am